Moog Records ձայնագրման ստուդիա – Պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգիչ լինել։ Մենք կօգնենք երգի ընտրությունից ու ճիշտ տոնայնությունից մինչև ձայնագրություն և վերջնական մշակում։
Գրանցվեք կայքից և ստացեք 10% զեղչ ցանկացած ծառայության համար
Սեղմեք կոճակը՝ անմիջապես կստանաք ձեր անհատական պրոմոկոդը և կարող եք այն ուղարկել մեզ WhatsApp-ով։
Բոլորի համար
Պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգիչ լինել
MOOG RECORDS-ում երգ ձայնագրելու համար պարտադիր չէ ունենալ պրոֆեսիոնալ վոկալային տվյալներ։ Ձայնագրման ընթացքում օգնում և ուղղորդում ենք ձեզ, ընտրում ենք ձեր ձայնին համապատասխան տոնայնությունը, իսկ մշակման ընթացքում անհրաժեշտության դեպքում շտկում ենք սխալ նոտաները։ Մեզ համար ամենակարևորը ձեր ձայնի բնական հնչողությունը պահպանելն է, որպեսզի վերջնական արդյունքը լինի մաքուր, գեղեցիկ ու բնական։
Օգնում ենք ընտրել երգը, եթե դժվարանում եք ինքնուրույն որոշել։
Ընտրում ենք տոնայնությունը՝ հենց ձեր ձայնին համապատասխան։
Օգնում և ուղղորդում ենք հենց ձայնագրման ընթացքում։
Երգի մինուսը տրամադրում ենք անվճար։
Ձայնագրությունից հետո կատարում ենք ձայնի մշակում՝ պահպանելով ձայնի բնական հնչողությունը։
Անհրաժեշտության դեպքում շտկում ենք սխալ նոտաները՝ նոտա առ նոտա։
Ցանկության դեպքում ձայնագրումը նաև նկարահանում ենք՝ գեղեցիկ հիշողություն ստեղծելու համար։
Ծառայություններ
Ի՞նչ կարող եք ձայնագրել MOOG RECORDS-ում
Ամենասիրված ծառայությունները՝ սովորական մարդկանց համար, ովքեր ուզում են գեղեցիկ երգ ձայնագրել իրենց կամ իրենց սիրելիների համար։ Անհրաժեշտության դեպքում ապահովում ենք նաև տեսանկարահանում՝ ձայնագրություն + տեսանկարահանում մեկ տեղում։
Cover երգի ձայնագրություն
Ընտրեք ձեր սիրելի երգը և ձայնագրեք ձեր սեփական կատարումը։ Պրոֆեսիոնալ երգելու փորձ պետք չէ․ մենք օգնում ենք երգի ընտրությունից և ճիշտ տոնայնությունից մինչև ձայնագրություն, սխալ նոտաների շտկում և ձայնի մշակում։ Երգի մինուսը տրամադրում ենք անվճար։
Հարսիկների երգի ձայնագրում և տեսանկարահանում
Հարսնացուն կարող է երգ ձայնագրել՝ որպես անակնկալ փեսայի, ընտանիքի կամ հարսանիքի հյուրերի համար։ Պրոֆեսիոնալ երգիչ լինել պետք չէ․ միասին ընտրում ենք հարմար երգն ու տոնայնությունը, ուղղորդում ենք ձայնագրման ընթացքում և մշակում վերջնական արդյունքը։ Ցանկության դեպքում ձայնագրումը նաև նկարահանում ենք՝ գեղեցիկ հիշողություն ստեղծելու համար։
Երեխաների երգի ձայնագրություն և տեսանկարահանում
Երեխան կարող է երգ ձայնագրել մայրիկի, հայրիկի, տատիկի, պապիկի կամ ընտանիքի այլ սիրելի անդամի համար։ Ձայնագրության ընթացքը նաև նկարահանում ենք՝ ընտանիքի համար ստեղծելով գեղեցիկ ու ջերմ տեսանյութ և մնայուն հուշ։
Անակնկալ կատարումներ · Երգ՝ որպես նվեր
Ծննդյան օր, հարսանիք, տարեդարձ կամ սիրելի մարդու համար՝ ձայնագրված երգը դառնում է անձնական ու հիշվող նվեր։ Ձայնագրություն + տեսանկարահանում՝ որպեսզի նվերը լինի ավելի տպավորիչ։
Երգի և վոկալի ձայնագրություն
Ձայնագրություն և՛ սկսնակների, և՛ փորձառու կատարողների համար՝ հանգիստ մթնոլորտում։
Mixing & Mastering
Ձայնային մշակում երգիչների և երաժիշտների համար՝ մաքուր և ժամանակակից հնչողությամբ։
Օգնություն
Չե՞ք կարողանում երգ ընտրել
Մի անհանգստացեք։ Մենք կօգնենք ընտրել ձեր ձայնին և առիթին համապատասխան երգ, ինչպես նաև կընտրենք ձեզ հարմար տոնայնությունը։ Իսկ ցանկության դեպքում՝ երգի ձայնագրություն և տեսանկարահանում՝ գեղեցիկ հիշողություն ստեղծելու համար։
Երգի մինուսը տրամադրում ենք անվճար
ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ + ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ
Երգի ձայնագրություն և տեսահոլովակի նկարահանում
MOOG RECORDS-ում կարող եք ոչ միայն ձայնագրել ձեր երգը, այլ նաև ստանալ գեղեցիկ տեսահոլովակ։ Ձայնագրությունն ու նկարահանումը կարող ենք կազմակերպել միասին, որպեսզի վերջում ունենաք ամբողջական ու տպավորիչ արդյունք՝ որակյալ ձայնով և գեղեցիկ վիդեոյով։
Տեսանյութեր
Հարսիկների երգի ձայնագրություն և անակնկալ կատարումներ
Հարսնացուների ձայնագրություններ և հարսանեկան անակնկալներ՝ ձայնագրված ու նկարահանված MOOG RECORDS-ում։
Տեսանյութեր
Երեխաների երգի ձայնագրություն և տեսանկարահանում
Իրական կատարումներ MOOG RECORDS-ից՝ երեխաների երգեր՝ ձայնագրված ստուդիայում և նկարահանված որպես ջերմ ընտանեկան հուշ։
Ստուդիա
MOOG RECORDS-ի մասին
MOOG RECORDS- ձայնագրման ստուդիա է,որը գործում է 2016 թվականից։ Այս տարիների ընթացքում մեզ վստահել են հազարավոր հաճախորդներ՝ իրենց երգերի, անակնկալ կատարումների և հիշարժան ձայնագրությունների ստեղծումը։
Պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգիչ լինել․ ամբողջ ընթացքում ձեր կողքին ենք՝ երգի ընտրությունից մինչև վերջնական մշակում, որպեսզի ստուդիայում անցկացրած ժամանակը լինի հաճելի, իսկ արդյունքը՝ գեղեցիկ և մաքուր։
Ձայնագրությանը զուգահեռ կարող եք նաև նկարահանվել՝ մեր սեփական տաղավարում, պրոֆեսիոնալ լուսավորությամբ և տեխնիկայով։ Հատկապես գեղեցիկ արդյունք է ստացվում երեխաների կատարումների, հարսիկների անակնկալ երգերի և նվեր-երգերի դեպքում։
Կապ
Կապ մեզ հետ
Գրեք կամ զանգահարեք՝ միասին ընտրելու ձեզ հարմար ձայնագրման օրն ու երգը։
Moog Records ձայնագրման ստուդիա երևանի կենտրոնում