Հարսանիքի համար
Անակնկալ երգ հարսանիքի համար
Հարսանիքին հնչող երգը, որը կատարել է հենց հարսնացուն կամ փեսացուն, այն պահերից է, որ հյուրերը երկար են հիշում։ MOOG RECORDS-ում մենք օգնում ենք պատրաստել այդ անակնկալը՝ հանգիստ և առանց սթրեսի։
Հաճախ հարսնացուները գալիս են առանց երգելու փորձի և մտահոգ, որ չի ստացվի։ Մենք ընտրում ենք քո ձայնին հարմար երգ և տոնայնություն, ուղղորդում ենք ձայնագրման ընթացքում և մշակում ենք վոկալը, որպեսզի արդյունքը հնչի գեղեցիկ։
Ում համար է
- Հարսնացուներին, ովքեր ուզում են երգով զարմացնել փեսացուին
- Փեսացուներին, ովքեր պատրաստում են անակնկալ հարսնացուի համար
- Զույգերին, ովքեր ուզում են միասին ձայնագրել իրենց երգը
- Ընկերներին և հարազատներին, ովքեր երգ են նվիրում նորապսակներին
Ինչ է ներառված
- Հարսանիքի համար հարմար երգի ընտրություն
- Տոնայնության ընտրություն և անվճար մինուս
- Վոկալի ձայնագրություն և մշակում
- Ըստ ցանկության՝ տեսանկարահանում ստուդիայում կամ տաղավարում
- Պատրաստի ֆայլ, որը կարելի է միացնել հարսանիքին
Ինչպես ենք պատրաստում անակնկալը
- 1
Պատմում ես գաղափարը
Ում համար է երգը, ինչ տրամադրություն ես ուզում և երբ է հարսանիքը։
- 2
Ընտրում ենք երգը
Օգնում ենք գտնել երգ, որն արտահայտում է ձեր պատմությունը և հարմար է քո ձայնին։
- 3
Ձայնագրում և նկարահանում ենք
Ձայնագրում ենք վոկալը, իսկ ցանկության դեպքում նաև տեսանյութ ենք նկարում։
- 4
Պատրաստ է հարսանիքին
Մշակում ենք երգը, և դու ստանում ես պատրաստի տարբերակը՝ ժամանակին։
Հաճախ տրվող հարցեր
Ե՞րբ է պետք դիմել հարսանիքից առաջ։
Ավելի լավ է գրել նախապես, որպեսզի հանգիստ ընտրենք երգը և ժամանակ լինի ձայնագրության ու մշակման համար։
Կարո՞ղ ենք երգել զույգով։
Այո, կարող ենք ձայնագրել երգը երկուսի կատարմամբ։
Կարո՞ղ է անակնկալը մնալ գաղտնի։
Այո, ամեն ինչ կազմակերպում ենք միայն քեզ հետ, և երգը կհնչի առաջին անգամ հենց հարսանիքին։
Կապված ծառայություններ
Բոլոր ծառայությունները: Երգի ձայնագրություն · Երգ նվեր · Վոկալի ձայնագրություն · Ձայն և տեսանյութ
Պատրաստենք քո հարսանեկան անակնկալը
Գրիր մեզ, և կքննարկենք գաղափարը և հարմար օրը։
Արշակունյաց 5, Երևան, Հայաստան
Կրկեսի հարևանությամբ, «Զորավար Անդրանիկ» մետրոյից մոտ 5 րոպե քայլելու ճանապարհ
Երկուշաբթի–Կիրակի՝ 13:00–23:00