Վոկալ

Վոկալի ձայնագրություն և մշակում

Այս էջը վոկալի մասին է՝ ինչպես ենք ձայնագրում, ուղղում և մշակում ձայնը, որպեսզի այն հնչի մաքուր և բնական։ Հարմար է և՛ սկսնակների, և՛ նրանց համար, ովքեր արդեն երգում են և ուզում են որակյալ վոկալ իրենց երգի համար։

Ձայնագրման ժամանակ մենք կողքիդ ենք՝ հուշում ենք շնչառության, ինտոնացիայի և կատարման մասին։ Իսկ հետո նոտա առ նոտա ուղղում ենք անճշտությունները և մշակում ենք ձայնը։

Գրել WhatsApp-ով

Ում համար է

  • Նրանց, ովքեր ուզում են մաքուր և պրոֆեսիոնալ հնչող վոկալ
  • Սկսնակներին, ովքեր անհանգստանում են, որ նոտաներին չեն հասնի
  • Երգողներին, ովքեր ունեն պատրաստի մինուս և ուզում են ձայնագրել միայն վոկալը

Ինչ է ներառված

  • Տոնայնության ընտրություն քո ձայնի դիապազոնի համար
  • Վոկալի ձայնագրություն պրոֆեսիոնալ սարքավորումով
  • Օգնություն և ուղղորդում ձայնագրման ընթացքում
  • Նոտա առ նոտա ուղղում
  • Վոկալի մշակում, միքսինգ և մաստերինգ

Ինչպես ենք աշխատում վոկալի հետ

  1. 1

    Տոնայնություն

    Փորձում ենք երգը և ընտրում տոնայնություն, որում քեզ հարմար է երգել։

  2. 2

    Ձայնագրություն

    Ձայնագրում ենք մի քանի տարբերակ՝ ուղղորդելով քեզ ամբողջ ընթացքում։

  3. 3

    Ուղղում

    Ընտրում ենք լավագույն հատվածները և նոտա առ նոտա ուղղում ենք ինտոնացիան։

  4. 4

    Մշակում

    Մշակում ենք ձայնը և միքսում ենք մինուսի հետ, որպեսզի վոկալը հնչի բնական։

Հաճախ տրվող հարցեր

Ուղղումից հետո ձայնը չի՞ դառնա արհեստական։

Մենք ուղղում ենք նոտա առ նոտա և զգուշորեն, որպեսզի ձայնը մնա քոնը և հնչի բնական։

Կարո՞ղ եմ բերել իմ մինուսը։

Այո։ Իսկ եթե չունես, մինուսը կտրամադրենք անվճար։

Ինչպե՞ս ընտրել ճիշտ տոնայնությունը։

Դա անում ենք միասին ստուդիայում՝ փորձելով երգը մինչև ձայնագրումը։

Ձայնագրենք քո վոկալը

Գրիր մեզ և ընտրիր քեզ հարմար օրը։

Արշակունյաց 5, Երևան, Հայաստան
Կրկեսի հարևանությամբ, «Զորավար Անդրանիկ» մետրոյից մոտ 5 րոպե քայլելու ճանապարհ

Երկուշաբթի–Կիրակի՝ 13:00–23:00