Նվեր սիրելիներին

Երգ՝ որպես նվեր

Երբ սովորական նվերներն արդեն չեն զարմացնում, քո կատարմամբ երգը դառնում է անհատական և հուզիչ նվեր։ Այն կարելի է նվիրել մայրիկին, հայրիկին, ընկերոջը, սիրելի մարդուն կամ երեխային։

Առիթը կարող է լինել ցանկացած՝ ծննդյան օր, տարեդարձ, Նոր տարի, Մայրերի օր կամ պարզապես ցանկություն ասելու՝ «սիրում եմ»։ Մենք կօգնենք ընտրել երգը, կձայնագրենք և կմշակենք քո ձայնը։

Գրել WhatsApp-ով

Ում կարող ես նվիրել

  • Ծնողներին՝ ծննդյան օրվա կամ տարեդարձի համար
  • Սիրելի մարդուն՝ հիշարժան օրվա համար
  • Ընկերոջը կամ ընկերուհուն՝ անսպասելի անակնկալով
  • Տատիկին և պապիկին՝ որպես երկար հիշվող նվեր

Ինչ է ներառված

  • Առիթին և մարդուն համապատասխան երգի ընտրություն
  • Տոնայնության ընտրություն և անվճար մինուս
  • Ձայնագրություն ստուդիայում՝ մեր աջակցությամբ
  • Վոկալի մշակում
  • Ըստ ցանկության՝ տեսանյութ, որը կարելի է ցույց տալ նվիրելիս

Ինչպես է ստեղծվում նվերը

  1. 1

    Պատմում ես առիթի մասին

    Ում համար է նվերը և ինչ ես ուզում ասել երգով։

  2. 2

    Ընտրում ենք երգը

    Առաջարկում ենք երգեր, որոնք կհամապատասխանեն և՛ առիթին, և՛ քո ձայնին։

  3. 3

    Ձայնագրում ենք

    Ստուդիայում հանգիստ մթնոլորտ է, և մենք կօգնենք ամեն քայլում։

  4. 4

    Նվերը պատրաստ է

    Ստանում ես մշակված երգը, որը կարող ես նվիրել՝ ինչպես ուզում ես։

Հաճախ տրվող հարցեր

Ես երբեք չեմ երգել։ Կստացվի՞։

Այո։ Նվեր երգերը հաճախ ձայնագրում են հենց առանց փորձի մարդիկ։ Մենք կընտրենք հարմար տոնայնություն և կմշակենք վոկալը։

Կարո՞ղ է երեխան ձայնագրել երգ ծնողների համար։

Այո, երեխաների հետ էլ ենք աշխատում, և նման նվերները հատկապես հուզիչ են։

Ինչպե՞ս նվիրել երգը։

Կարող ես ուղարկել ֆայլը, միացնել տոնակատարության ժամանակ կամ ավելացնել տեսանյութ։

Պատրաստենք անսովոր նվեր

Գրիր մեզ, պատմիր առիթի մասին, և կսկսենք։

Արշակունյաց 5, Երևան, Հայաստան
Կրկեսի հարևանությամբ, «Զորավար Անդրանիկ» մետրոյից մոտ 5 րոպե քայլելու ճանապարհ

Երկուշաբթի–Կիրակի՝ 13:00–23:00